Իլհամ Ալիևը հպարտանում էր, որ իր ամենասիրելի և ամենաշատ ընթերցվող գիրքը Սուն Ցզիի «Պատերազմի արվեստ»-ն է։
Իսկապես, նա Սուն Ցզիի շատ դասեր լավ էր սերտել` քիչ խոսել ու պատրաստվել, սպասել ամենաբարենպաստ պահին ու հարձակվել։ Մինչ հարձակումը քանդել դիմացինի դաշինքները, սերմանել անվաստահություն դաշնակիցների միջև, ստեղծել լրտեսների մեծ բանակ թշնամու թիկունքում, և ամենակարևորը, ինչպես Սուն Ցզին է ասում.
«Լավագույն պատերազմը թշնամու ծրագիրը ջախջախելն է։ Հաջորդը՝ նրա դաշնակցությանը խանգարելն է։ Այնուհետև՝ նրա բանակը ջարդելն է։ Վերջին միջոցը՝ նրա քաղաքները գրավելը»:
Բայց հաղթանակից հետո Ալիևը կորցրեց Սուն Ցզիին, չպահպանելով հաղթական պատերազմի կարևոր պատգամը․
«Լավագույն հաղթանակը սրտերը գրավելու հաղթանակն է...»:
Մի օր, մի շա՜տ գեղեցիկ օր, Սուն Ցզին դառնալու է Իլհամ Ալիևի վատագույն երազը, մղձավանջը։
ՈՒ ինչպես Սուն Ցզին էր ասում.
«Խոհեմ զորահրամանատարը հաղթանակի մասին մտածում է մինչև պատերազմն սկսելը։ Անխոհեմը՝ առաջին հարվածից հետո»։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ